կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 17:16
Քաղաքական

DJ լինելը, իհարկե, ամոթ չէ, ուղղակի Աղաջանյանը կառավարման ոլորտում փորձ չունի

DJ լինելը, իհարկե, ամոթ չէ, ուղղակի Աղաջանյանը կառավարման ոլորտում փորձ չունի

Լրագրողները սահմանապահ զորքերին նվիրված միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք գործադիրում աշխատող պաշտոնյաներն իր իսկ կողմից նախանշած պահանջներին ու որակներին համապատասխանում են: Հիշեցնենք, որ օրերս վարչապետը ԵՊՀ-ում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե 22 տարեկանում պետք է 3 լեզու իմանալ և ունենալ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

Լրագրողներն ավելի մասնավորեցրին հարցը` օրինակ՝ գո՞հ է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից կամ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից:

Հարցը զարմացրեց Փաշինյանին` իսկ ինչո՞ւ պետք է գոհ չլինի։

Լրագրողները մեկնեցին` հաշվի առնելով հանգամանքը, որ, օրինակ, Էդուարդ Աղաջանյանը կառավարման համակարգում աշխատանքային ստաժ չուներ և «դիջեյ» էր աշխատում:

«Իսկ դիջեյ լինելն ամո՞թ է: Մոնակոյի համալսարանն է ավարտել Էդուարդ Աղաջանյանը, Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել. հանրապետությունում տասնյակ տարիներով էդպիսի բան տեղի չի ունեցել։ Ի՞նչն է պրոբլեմը: Եկեք քննարկենք։ Որ ասում եք՝ գոհ եք, թե դժգոհ, ի՞նչ են արել էդ մարդիկ։ Եթե բան են արել, կտանենք, կդատենք»,- այսպես արձագանքեց Փաշինյանը: