|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, ուր հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության» մասին (Iniziativa Italiana per il Karabakh), որը նպատակ ունի ծանոթացնել իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմությանը:
Այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլեւ դրա կարգավորման ուղղությամբ կարեւորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, նշված նախաձեռնության ներքո վերջերս լույս է տեսել Արցախի պատմությանն ու ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին (Emanuele Aliprandi) եւ խորագրված է «Ղարաբաղի իրավունքները` փոքր երկրի եւ մեծ ժողովրդի պատմություն»: