կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 02:06
Արցախ

Գայլաորս` Արցախում

Գայլաորս` Արցախում

2010-ի նոյեմբերի 1-ից Ղարաբաղում գիշատիչ կենդանիների յուրաքանչյուր գլխի համար սահմանվել են դրամական պարգեւների նոր չափեր. գայլի համար` 100 հազար դրամ` նախկին 50 հազարի փոխարեն, շնագայլի համար  8 հազար` 4 հազարի փոխարեն:

Դրամական պարգեւների կրկնակի բարձրացումը աշխուժություն է մտցրել այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն պարբերաբար պայքարում են գիշատիչների դեմ: ԼՂՀ  կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության տվյալներով` անցյալ տարվա վերջին երկու ամսիներին վարչության բնապահպանական տեսչությանն են հանձնվել որսած 71 գայլ եւ  265 շնագայլ: Իսկ ահա հունվարի առաջին 11 օրերին հանձնվել է 3 գայլի մորթի:

Անցած տարի հանրապետությունում ոչնչացվել է 179 գայլ` 2009թ. 146-ի, եւ 265 շնագայլ` 2009թ. 229-ի դիմաց: Ընդհանուր առմամբ` 2010-ին գիշատիչների գլխաքանակի կարգավորման համար պետբյուջեից հատկացվել է 18 միլիոն դրամ: