|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Լոս Անջելեսում ամփոփվել են 2011 թվականի «Գրեմմիի» արդյունքները: Մրցանակաբաշխությունն այս անգամ առանձնացավ նրանով, որ գլխավոր մրցանակների մեծ մասը բաժին ընկավ նորահայտ աստղերին:
Օրինակ` քանթրի ոճում ստեղծագործող «Լեյդի Անտիբելում» տրիոն ստացավ հինգ մրցանակ, այդ թվում` գլխավորները` «Տարվա լավագույն երգ» եւ «Տարվա ձայնագրություն»:
«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթեց «Արքեյդ ֆայեր» ռոք խումբն իր «Արվարձաններ» ձայնասկավառակով:
Իսկ «Տարվա հայտնությունը» դարձավ լատինամերիկացի սեւամորթ երգչուհի Էսպերանսա Սպոլդինգը:
Ներկայումս Լոս Անջելեսում անհամբեր սպասում են առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխությանը: