կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 13:58
Հասարակություն

Աթեշյանն էությամբ խեղճ մարդ է և երևի չի դիմացել ճնշումներին. ՀԳՄ նախագահ

Աթեշյանն էությամբ խեղճ մարդ է և երևի չի դիմացել ճնշումներին. ՀԳՄ նախագահ

Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակի բովանդակության արդարացման համար ոչ մի մոտիվ չկա. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Ըստ նրա` ինքը չի ներում Աթեշյանին, քանի որ չէր կարելի այդպես վարկաբեկել հայոց ցավը: «Առհասարակ, սրբազանն ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ, ո՞վ է նրան խնդրել նման նամակ գրել, դա բոլորովին էլ եկեղեցու գործը չէ: Պատճառաբանությունն էլ չեմ ընդունում, թե հայ համայնքի համար է դա արել: Մի խոսքով` ես նրան չեմ ներում դրա համար»,- ասաց Տեր-Գուլանյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ Աթեշյանն իրավունք չուներ հավատացյալների անունից հանդես գալու: «Մյուս կողմից` սա նաև փաստում է այն մասին, թե որքան ճնշված են հայերը Թուրքիայում, և եթե երկրորդ աչքով նայենք դեպքերին, պարզ կտեսնենք դա: Սակայն, այո, Աթեշյանն իրեն չպետք է այդ իրավունքը տար` ամբողջ հայ համայնքի անունից ինչ-որ հայտարարություն անել: Սա, կարծում եմ, մեծ հարված է գոնե նրա թեմի համար»,- ասաց նա:

ՀԳՄ նախագահը նշեց նաև, որ Աթեշյանը խեղճ մարդ է իր էությամբ և երևի չի դիմացել ճնշումներին:

Ի պատասխան Միլիտոնյանի նման դիտարկմանը` Տեր-Գուլանյանն ասաց` եթե խեղճ է, չպետք է առաջնորդ լիներ: