կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-11 10:59
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Սերոբ Տեր-Պողոսյանի կինը հերքում է

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Սերոբ Տեր-Պողոսյանի կինը հերքում է

Երեկ «Հետք»-ի խմբագրություն է զանգել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի լրատվության պատասխանատու Լեւոն Հովհաննիսյանը` փոխանցելու մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշչյանի խոսքերը: Կոմբինատի ներկայիս գլխավոր տնօրեն Մադլեն Թաշչյանը վստահեցնում է, որ ինքը գործարար Սիլվա Համբարձումյանին նույնիսկ դեմքով չի ճանաչում, նրա հետ անգամ հեռախոսով երբեք չի խոսել, հետեւաբար իրականությանը չեն համապատասխանում վերջինիս նախօրեի հայտարարությունները:

 

«ՉԻ»-ն եւս երեկ անդրադարձել էր գործարար տիկնոջ ասուլիսին, որի շրջանակներում Սիլվա Համբարձումյանը ընդգծել էր, թե հանդիպել է Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հետ: «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»,- հայտարարել էր Համբարձումյանը: