Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեքսիկացի քաղաքական գործչին 7 ամիս պատանդ պահելուց հետո ազատ են արձակել:
Նախագահի նախկին թեկնածու Դիեգո Ֆերնանդեզ դը Կեվալոսը մայիս ամսին իր ամառանոց մեկնելիս անհետացել էր:
Նրան երկու թիկնապահներ ավտոմեքենայով բերել են իր Մեխիկոյի տուն, որտեղ նրան սպասել են լրագրողները: Նա հայտարարել է, որ ուժեղ է,և իր կյանքը նույն կերպ կշարունակվի: «Ինչ վերաբերում է առևանգիչներին, ես հավատքի մարդ եմ և ներում եմ նրանց»,- ասել է նա:
Նա ոչ մի մանրամասներ չի հաղորդել իր առևանգիչների մասին: Մեքսիկայի դատախազությունը հայտարարել է, որ կվերսկսի իր նախաքննությունը և կգտնի մեղավորներին:
Դեռ պարզ չէ, թե Ֆերնանդեզ դը Կեվալոսի ընտանիքը փրկագին մուծել է, թե ոչ, և եթե մուծել է, ապա որքան է այն եղել:
Սա միակ դեպքն է Մեքսիակայում, որ մարդուն այսքան երկար են պատանդ պահել և առևանգումը այսքան կազմակերպված է եղել: