Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Ինչպես հայտնի է, շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել էր, թե իբր ՀՀ նախագահը հանձնարարական է տվել քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի դեմ:
Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն ասաց, թե ինքն այդպիսի բան չի ասել, իրեն վերագրված խոսքերը եղել են «Ազատություն» ռ/կ-ի մեկնաբանությունը: Եվ այդ սխալն ընդունվել է եւ հաջորդ թողարկման ժամանակ ճշտում մտցվել նյութի մեջ:
«Ընդդիմադիր թեւի ներկայացուցիչը հայտարարեց, թե նախագահն ինչ գործ ունի, որ խառնվի այդ գործերին: ես ասել եմ` ոչ, ընկեր ջան, հանրապետության նախագահը պատասխանատու է իշխանության բոլոր թեւրի բնականոն գործունեության համար: ՀՀ-ը նախագահը իրավունք ունի տեղյակ լինելու բոլոր դեպքերին եւ առաջարկություններ անել, այդ թվում նաեւ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Բայց կոնկրետ հրաման չի եղել»: