կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 19:36
Հասարակություն

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թոռը՝  Գարեգին Պետրոսյանը։

«Այսօր 81 տարեկան հասակում մահացավ սիրելի պապս՝ Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը։

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեցեղուց։

Ռաֆիկ Պետրոսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային գերեզմանատանը (Գաջի գործարանի հարևանությամբ)»։

Ստորև ներկայացնում ենք Ռաֆիկ Պետրոսյանի կենսագրությունը։

Ծնվել է 1940 թ. մայիսի 1-ին Կիրովականի շրջանի Դեբեդ գյուղում:

1965թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր: Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության «Անբասիր աշխատանքի համար» մեդալով (1970 թ.):

1957-1958թթ. աշխատել է հյուսն Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում, 1958-1962 թթ. Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում` խառատ: 1965-1966 թթ. սովորել է իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1966-1970 թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983 թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988 թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996 թթ.`դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995 թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ: