Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջարկում են լքել երկիրը: Կառավարամետ երիտասարդների մի խումբ այսօր Բաքվի նրա տան առջեւ պիկետ է կազմակերպել` դժգոհելով նրա «Քարե երազներ» գրքի դեմ: Երիտասարդները վանկարկել են` «Ամոթ, Աքրամ Այլիսլի», «Աքրամ Այլիսլի, հայ»:
Ոստիկանները չեն միջամտել ակցիային, որի վերջում այրել են գրողի դիմանկարը. տեղեկացնում է Regnum-ը:
«Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն, իր հերթին, մեղադրել է գրողին ազգային շահերի դավաճանության մեջ: «Ադրբեջանական ժողովրդին նվաստացնող մարդն իրավունք չունի կրելու ժողովրդական գրողի կոչումը: Այլիսլիի «Քարե երազներ» ստեղծագործությունը բիծ է ժամանակակից ադրբեջանական գրականության վրա: Անհնար է պատկերացնել նման անարդարություն եւ այլասերվածություն: Այլիսլիի նման ժողովրդին ատող երկրորդ գրող դժվար է գտնել»,- ասել է նա` հավելելով, որ գրողը հավանորեն իր գենետիկ արմատների պատվերն է կատարում:
«Քարե երազներ» ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: