Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 մլն դոլարի չափով: Համաշխարհային բանկի երևանայան գրասենյակից հայտնում են, որ այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության`մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը:
Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) և քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին:
Իսկ իրականում ինչպե՞ս է ծասվելու 24 մլն դոլար վարկը: ԵՐԿԻՐ-ը այդ մասին կպատմի առաջիկայում: