|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Yerkir.am-ը հայտնում է, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,802.9 հազար լիտր գինի, որից 612.9 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 38․6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 23․6%-ով:
Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկատուների հաշվին տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է հատկացնում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին (տնօրեն Զարուհի Մուրադյան), հավանաբար գինու արտադրության ծավալները նվազեցնելու համար:
Նիկոլ Փաշինյանն էլ գինու արտադրության նվազման ֆոնին գյուղացիներին պարներաբար խորհուրդ է տալիս քանդել կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողի այգիներն ու դրանց տեղը զբաղվել գինեմետ սորտերի արտադրությամբ: