կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 03:08
Հասարակություն

Արցախն էլ պետք է ակտիվ լինի մարաթոնին

Արցախն էլ պետք է ակտիվ լինի մարաթոնին

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Արա Հարությունյանը գործադիր իշխանության անդամներին կոչ է արել համապատասխան աշխատանքներ տանել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցելու ուղղությամբ:

Վարչապետը քաղաքաշինության նախարարին եւ հարկային ծառայության պետին հանձնարարել է աշխատանքներ տանել նաեւ տնտեսվարող սուբյեկտների շրջանում` կոչ անելով իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:

“Պետք է այնպես անենք, որ մեզ մոտ ոչ միայն ավելի մեծ թվով մասնակիցներ լինեն, այլ նաեւ հանգանակված գումարները նախորդ տարվա ցուցանիշից բարձր լինեն”,-նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ անցած տարի Ղարաբաղում հանգանակվել էր 190 մլն  դրամ: