կարևոր
4006 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 15:50
Քաղաքական

Միգուցե՞ սպասեիք դատախազությունը հասկանար՝ ինչ է տեղի ունեցել, հետո զորքերը հետ քաշեիք, թե՞ Ալիևը թույլ չէր տալիս․ Ա․ Խաչատրյան

Արդարադատության նախարարությունը երբ փորձում էր հիմնավորել թշնամուն Տավուշի մարզից տարածք հատկացնելը՝ զիջելը, ասում էր, որ կադաստրային քարտեզներում սխալ կար։ Խնդրում եմ նշել՝ այդ սխալը ե՞րբ է առաջացել։ Կառավարությունը ի՞նչ ընթացակարգով է քննարկել այդ սխալը, ինչպե՞ս է բացահայտել, սխալ անողներն ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել։ Խնդրում եմ հստակեցնել՝ վերջ ի վերջո դա սահմանազատո՞ւմ էր, թե՞ սահամանի վերաարտադրում, ի՞նչ տարբերություն կա դրանց միջև, որտե՞ղ կարելի է այդ տարբերությունների հետ ծանոթանալ։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատևյանն այս հարցերն ուղղեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Հարությունյանը խուսփեց այս հարցերին պատասխանելուց, իսկ Խաչատրյանը թվարկելով բոլոր ոլորտներում կառավարության ձախողումները՝ նշեց, որ գուցե լավ կլիներ իշխանականները ոչ մի բանով չզբաղվեին։

Կադաստրային քարտեզների մասին Հարությունյանը նշեց, որ դիմել են դատախազություն, որպեսզի հստակեցնեն սխալները։ «Կարող է որևէ մի սխալ չի եղել։ Միգուցե՞ սպասեիք դատախազությունը հասկանար՝ ինչ է տեղի ունեցել, հետո զորքերը ափալ-թափալ հետ քաշեիք, թե՞ Ալիևը թույլ չէր տալիս» ,-արձագանքեց Խաչատրյանը։