Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի մամուլի ասուլիսը։
Խոսելով մրցաշարի մասին` Լևոնն ասաց. «Նախորդ տարիներին այսչափ լարվածություն չկար։ Մրցաշարը շատ լարված պայքարում ընթացավ, բայց կարողացա դիմանալ այդ լարվածությանը և հաղթել»։
-ՖԻԴԵ-ի նախագահը քո խաղը համեմատեց Տիգրան Պետրոսյանի խաղի հետ։ Ի՞նչ կասես այս մասին։
-Դա ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ խաղը նմանեցնում են մեծ շախմատիստի խաղին։ Կարող եմ ասել, որ միշտ փնտրել եմ այդ ճանապարհները, որ նմանվեմ Պետրոսյանին, բայց չի ստացվել։ Ես ավելի տաքարյուն եմ, ինչը ինձ միշտ խանգարել է։
-Վրաստանում այցելեցիք այն տունը, որտեղ ապրել է նա։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Հետաքրքրությունները շատ են։ Հետաքրքիր է տեսնել, թե որտեղ են ապրել մեր շախմատիստները։ 15 տարեկանում, երբ Փարիզում էի, այնտեղ այցելեցի իմ սիրած շախմատիստի գերեզմանին։ Դա շատ հետաքրքիր զգացում էր ինձ համար։
-Գավաթի խաղարկությունում հանգստի ժամանակը շատ էր։ Ինչպե՞ս էիր անցկացնում հանգիստդ։
-Իմ թիմի դերը շատ մեծ էր իմ հաղթանակի հարցում։ Զբաղվում էինք սպորտով, զբոսնում էինք Թբիլիսում։ Կարողանում էինք կտրվել շախմատից։ Շատ էինք քայլում։ Եթե իմ թիմն ու իմ ընտանիքն ինձ այդքան չօգնեին, չէի կարողանա հաջողության հասնել։
-Ո՞րն է քո հաջողության գրավականը։
-Նախորդ տարի ոչինչ լավ չստացվեց։ Երբ ունենում ես վատ տարի, այդ ընթացքում ավելի լավ ես իմանում, թե ովքեր են, իրոք, հավատում քեզ։ Կձգտեմ շարունակել հաջողությունը։ Հավակնորդների մրցաշարում միշտ վատ եմ հանդես գալիս, այս անգամ այլ կերպ եմ պատրաստվելու այդ մրցաշարին։ Կարծում եմ` այս անգամ լավ է լինելու։