կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 16:26
Հասարակություն

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին վերադարձվում է Ադրբեջան առանց որևէ նախապայմա, այս գործընթացը «Բոլորին` բոլորի դիմաց» սկզբունքի կիրառում չէ. ԱԳՆ

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին վերադարձվում է Ադրբեջան առանց որևէ նախապայմա, այս գործընթացը «Բոլորին` բոլորի դիմաց» սկզբունքի կիրառում չէ. ԱԳՆ

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Հայաստանը վերադարձնում է Ադրբեջան առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա, և այստեղ խոսքը փոխանակման մասին չէ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է News.am–ին։ Պարզաբանման մեջ նշվում է.

«Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին վերադարձնում է Ադրբեջան առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:

Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:

Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ»: