կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 09:25
Քաղաքական

ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»

ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե նշանակելու որոշում կայացնեն` չունենալով սահմանադրական մեծամասնություն։

Մենք երեկ նկարագրել էինք Փաշինյանի ճանապարհային քարտեզն այս հարցում, սակայն ՔՊ խմբակցությանը դեռ ոչինչ չի ասվել: Իսկ իշխող ֆրակցիայում խուլ բողոք կա խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից, երանությամբ են հիշում նրա նախորդ Հայկ Կոնջորյանին, որը պարբերաբար քաղաքական լիկբեզ էր անցկացնում ֆրակցիայի հետ, թե ինչն ինչպես է, իսկ Մանավազյանը, նրանց խոսքով, միայն որպես ներկա-բացակա անող եւ քվեարկության կանչող վերակացու է աշխատում։