Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Նիստը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պետք է ծանոթանա նյութի գործերին, քանի որ նոր է ներգրավվել։ Վարքագիծը կանխատեսելի էր, որովհետև, կարծում ենք, որ պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հանրային հետաքրքրությունը հարցի նկատմամբ մարի և անբարենպաստ դատական ակտի դեպքում անգամ համաչափ արձագանք չլինի արատավորող տեղեկությանը, որը տարածվել էր»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Փիլոսյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի՝ընդդեմ ՔՊ-ի՝ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայցի քննությունը։
Ներկայացված հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ՔՊ կուսակցության դեպքում՝ Civic.news յութուբյան ալիքում՝ հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գորխակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Ըստ փաստաբանի՝ հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ Դավիթ Լևոնյանի հայտարարությունն ԱԱԾ-ում ստուգվել և հերքվել է՝ Փիլոսյանը նշեց, որ դա ապացուցողական մեծ հենք է ստեղծում, արդեն իսկ բացառում է տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու հարցը, բայց ամեն դեպքում՝ ապացույցները դատարանի գնահատման դաշտում են։