կարևոր
730 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-02 09:25
Քաղաքական

«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ «Հրապարակ»

«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախի պետական ինստիտուտները լուծարել, այդ թվում նաեւ ՀԱԵ Արցախի թեմը ոչնչացնել` թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին տիրադավների շարքը ներքաշելով: Վրթանես եպիսկոպոսը կտրվեց հոտից, ոչ մի ձեւով չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին:

Այդ հայտարարություններին չեն հակադրվում նաեւ արցախյան կառույցներն ու պետական մարմինները, որոնց կոտրել ու ոչնչացրել է Փաշինյանը: Արձագանքում են միայն անհատ արցախցիները, այն էլ՝ հաշվեհարդարի հեռանկարն աչքի առաջ ունենալով:

Այլեւս հույս չկա, որ պետական այս տեռորի պայմաններում Արցախի նախագահ կամ Արցախի ԱԺ նախագահ կարող է ընտրվել, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցը որոշ պատգամավորների հետ միասին ուղղակի ջրի տակն է անցել, թե` Փաշինյանը մեր հետեւից էլ կգա: Երբ նրանց հարցնում են՝ իսկ ի՞նչ եք արել, որ վախենում եք, պատասխանում են, թե նա առանց հիմքի էլ է մարդկանց կալանավորում։