|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Վերանորոգման ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի
հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։
Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։
Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։