Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում է ընդգրկված որոշում՝ հավանություն տալ ՀԱԷԿ նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը` ծրագրի ու ժամանակացույցի համաձայն: Ըստ այդմ` անհրաժեշտ է մինչև 2026թ. ապահովել նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը:
2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի` ՀՀ կառավարությանը կտրամադրվի 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար անհատույց միջոցներ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով:
Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները արդեն մեկնարկել են: Այս հանգամանքը հնարավորություն է ստեղծում մեկ անգամ ևս քննարկել նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր ՀՀ-ում կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ բլոկ:
Այն հնարավորություն կտա նախևառաջ ապահովելու երկրի անհրաժեշտ էներգետիկ անվտանգության մակարդակը և իրականացնելու պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:
Համաձայն վերոնշյալի՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2018թ., իսկ շահագործման հանձնումը՝ 2026թ-ին:
Նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը կապահովի ՀՀ-ն էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը, պետության կարիքների բավարարման համար մատչելի գնով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում: