|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշում ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է:
«Գիտեք, որ երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակմիլիոնավոր դոլարներ, և երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում: Սա մեր գնահատականը չէ, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հատուկ եզրակացությունը: Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նպատակահարմար կլինի առաջին չաշխատող էներգաբլոկի ապամոնտաժումը: