|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:
Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: