կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 14:23
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի, եթե նույնիսկ նոր ընտրություն հայտարարվի. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսում։

«Պատճառներ շատ կան։ Ես սկզբունքային դիրքորոշում ունեմ, որ ռեկտորը պետք է լինի նշանակովի»,- ասաց նա։

Գեղամ Գևորգյանը պնդեց, որ, փաստացի, ռեկտորի բոլոր ընտրությունները եղել են նշանակովի։ Ինքը դա ճիշտ է համարում, որովհետև, ըստ նրա, գաղտնիք չէ, որ բոլոր ռեկտորները պետք է ունենան իշխանության աջակցությունը: «Սա պետական բուհ է, սեփականատերը պետությունն է։ Այնպես չի լինում, որ որևէ կազմակերպության գործերը տնօրինեն ոչ սեփականատերերը։ Երբ ասում ենք՝ ինքնավարություն, պայքարը մեկ աստիճան իջնում է, ուղղակի գնում է կռիվ ընտրիչներին ընտրելու հարցում, որը բերում ոչ այդքան առողջ հարաբերությունների»,- ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ընտրությունները պետք է կայանային մարտի 23-ին, սակայն, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգվեցին։

5 թեկնածու արդեն կա։ Դիմել են՝ Ռուսաստանից ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյան, ՀՀ-ից ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյան, արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան,  իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյան։

Մանրամասն՝ տեսանյութում: