Միասին կարող ենք
կարևոր
1063 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 12:48
Հասարակություն

Չհավատարմագրված բուհի շրջանավարտներին աշխատանքի կընդունե՞ք, թե՞ ոչ. հարց` Կադաստրի կոմիտեի ղեկավարին

Չհավատարմագրված բուհի շրջանավարտներին աշխատանքի կընդունե՞ք, թե՞  ոչ. հարց` Կադաստրի կոմիտեի ղեկավարին

Վերջերս կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանդիպել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ և նշել, որ պետական ապարատն այսօր ունի մասնագիտական տարբեր ուղղություններով, զարգացած, գիտելիքներ ունեցող մասնագետների ներգրավման կարիք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ագրարային համալսարանը շուրջ մեկ տարի հավատարմագրված չէ, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է լինի հավատարմագրված բուհի շրջանավարտ, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել կադաստրի ղեկավարին` հետևյալ բովանդակությամբ

1. տեղյա՞կ եղել եք, որ այցելում եք չհավատարմագրված բուհ,

2. պատրա՞ստ եք արդյոք կադաստրի կոմիտեում աշխատանքի ընդունել չհավատարմագրված բուհի, տվյալ դեպքում, ագրարային համալսարանի 2025 կամ 2026 թվականների շրջանավարտների:

Այժմ ներկայացնենք Սուրեն Թովմասյանի անբովանդակ պատասխանները:

1-ին հարցի հետ կապված պատասխանել են, որ հարցը դուրս է կադաստրի կոմիտեի իրավասության շրջանակից: Սուրեն Թովմասյան, քո պատասխանը քեզ դուր եկա՞վ: Ախր շատ պարզ հարց էր՝ տեղյակ եղե՞լ եք, որ այցելում եք չհավատարմագրված բուհ: Տգեղ է:

2-րդ հարցին պատասխանել են, որ քաղաքացիական ծառայողներին աշխատանքի ընդունելու գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Սուրեն, ա'յ Սուրեն, «Քաղաքացիական ծառայության մասին» մասին օրենքի մասին չենք հարցրել: Հարցը վերաբերել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին: Ամո'թ է:

Սուրեն Թովմասյան, հիմա հարցն ուղղում ենք հրապարակային: Չհավատարմագրված բուհի շրջանավարտներին աշխատանքի կընդունե՞ք, թե՞ ոչ: