Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակը բարձրացնելուն ուղղված կառավարության քայլերի արդյունքը 2018թ-2021թթ ընթացքում:
Ավելացել են անձանց հարկային պարտավորությունները.
«աշխատելու տուրք»՝ ՊՇՌ թեստավորումը՝ 6000-15000 դրամ
եկամտահարկը պակասել է, բայց պարտադիր կուտակայինի՝ մասնավորի բաղադրիչի ավելացնան և դրոշմանիշային վճարի բարձրացման հաշվին վերջնական՝ մաքուր աշխատավարձի նվազումը կազմել է 3-8%:
մտցվել է «մաքուր օդ շնչելու տուրք»` դիմակի տուգանքը` 10000 դրամ,
գույքահարկի գծով բարձրացում` 10-100%,

բազմաթիվ դեպքերով անվճար դատարան դիմելու հնարավորությունը փոխարինվել է 4000-10000 դրամ պետտուրքով,
մի շարք այլ գործերով էլ պետտուրքը բարձացել է 5-20 անգամ:
2018թ-ի համեմատ 2021թ վերջին սպառողական գների ինդեքսը՝գնաճը կազմել է 16%-22%,
Սնդդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 18-21 %,
Բանջարեղենի թանկացումը կազմել է 50-70%,

Մրգի թանկացումը՝ 3-7 %,

Շաքարի և շաքարավազի թանկացումը՝ 25-27%

Հացաբուլկեղենի և ձավարեղենի թանկացումը՝ 25%,

Կաթնամթերքի, պանրի և ձվի թանկացումը՝ 16%,

Մսամթերքի թանկացումը՝ 12%:

Յուղերի և ճարպերի Ձկան և ծովամթերքի թանկացումը՝ 33.8%:

3-5 % գնաճ է արձանանգրվել նաև ծառայությունների սակագներում:
Բացի այդ, թանկացել է

գազը,


ջուրը,

հոսանքը:
գազը կթանկանա նաև 2022թ ապրիլից:
Պարզ ասած՝ 2018թ սկզբի համեմատ 2021թ վերջին միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից մարդիկ 20-50% ավելի վատ են ապրում:
Եվ ուրեմն, «ապագա կա՛, կա՛ ապագա»:
Ցտեսություն
Վահե Գրիգորյան