|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավեր չի ուղարկել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք Զելենսկիին ուղարկվել է հրավեր` մասնակցելու Մոսկվայում Հաղթանակի շքերթին, ինչին ի պատասխան խոսնակն ասել է. «Ոչ, ինչքան ես գիտեմ, այն չի ուղարկվել»։
Նշենք, որ հունիսի 24-ին նախատեսվող շքերթին մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ապա ըստ Պեսկովի, դեռևս Բելառուսից պատասխան չի եկել այդ հրավերի վերաբերյալ։