|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կիջնի` ընդհուպ մինչև -1-2: Այսօր«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողներին ասաց, որ օդի ջերմաստիճանը երեկ նվազել է 10-13 աստիճանով:
Այս պահին էլ, ըստ նրա, հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում` Գորիսում ձյան շերտը հասնում է 24 սմ-ի, իսկ Ջերմուկում` 52-ի:
«Մարտի 17-18-ին առկա ամպամածությունը կիսով չափ կբացվի, ինչը նշանակում է, որ օդի ջերմաստիճանն ավելի կնվազի` Արարատյան դաշտում այն կհասնի -2-ի: Առաջիկա երեք օրերին սպասվում է ցրտահարություն, որի ինտենսիվությունը կախված է ամպամածության պատկերից»,- ասաց Սուրենյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` առատ ձյան տեսքով, հնարավոր է բուք: Մարտի 21-ին, սակայն, եղանակը կպարզվի, և չի բացառվում, որ ցրտահարությունը կրկնվի: