Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 09:47
Քաղաքական

ՌԴ-ն շահագրգռված է հարևան երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ․ Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ-ն շահագրգռված է հարևան երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ․ Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։

Եվ երեսուն տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան ժամանած առաջին հացահատիկի խմբաքանակը ռուսական էր։ Պարարտանյութերն այժմ սկսում են ժամանել, և բեռների տեսականին ընդլայնվում է», - հայտարարել է Օվերչուկը։

Նա համոզված է, որ սա օգտակար է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի։

«Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը դրա հետ անմիջական կապ ունի», - հայտարարել է փոխվարչապետը։

«Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է մեր երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման հարցում շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, մենք նորմալ հարաբերություններ ունենք Հայաստանի հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ։ Բացի նշված երկրներից, այնտեղ այլ հարևաններ չկան», - հավելել է Օվերչուկը։