կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 10:26
Իրավական

Խաղից դուրս վիճակում

Խաղից դուրս վիճակում

«Հրապարակը» խմբագրականում գրում է. «Վերջին տարիներին առնվազն մեկ տասնյակ անգամ լուրեր են տարածվել, թե Ներսիկ Նազարյանին՝ Երևանի ոստիկանապետին, հանում են գործից: Ասում էին, որ նա իր անմիջական ղեկավարների՝ ոստիկանապետերի հետ խնդիրներ ունի և նրանց տեղը զբաղեցնելու անփոփոխ ցանկություն ու ամբիցիաներ:

 

Ապրիլի 9-ի «աղոթքը» թերևս տեղ հասավ, և Վովա Գասպարյանն իրագործեց վաղուց ծրագրվածը: Սակայն, անկեղծ ասած, այս պաշտոնաթողության առիթով երեկ տիրող «աժիոտաժն» էր անհասկանալի: Թե ինչ դերակատարում ունի շարքային քաղաքացու կյանքում Երևանի ոստիկանապետը, և ինչ է փոխվելու նրա փոփոխությամբ, հայտնի չէ: Հավանաբաբ, մարդիկ այնքան են փոփոխությունների ձգտում, որ ցանկացած փոփոխություն են դրական համարում՝ լինի դա ոստիկանապետի, թե համատիրության ղեկավարի: Իսկ մեզանում, հայտնի է, փոփոխությունների պահանջը նույնացվում է կադրային փոփոխությունների գաղափարի հետ: Անշուշտ լավ է, որ բարձրաստիճան պաշտոնյան, ոստիկանապետը նույնպես կարող է պատժվել:

 

Սա նշանակում է, որ ոչ ոք պաշտպանված չէ փողով, դիրքով, անցած ճանապարհով և ցանկացած պահի կարոդ է հայտնվել «խաղից դուրս վիճակում»: Բայց, մյուս կողմից, շատ վատ է, որ ոչ ոք պաշտպանված չէ և ցանկացած պահի կարող է հայտնվել փողոցում: Ավելին՝ մարդը կարող է հանգիստ նստած լինել իր աշխատավայրում, հարցազրույցներ տալ ու հերքել իր պաշտոնաթողությունը, ինչպես եղավ երեկ Նազարյանի հետ, հետո պարզվի, որ նրա հրամանն արդեն եղել է, սակայն չեն բարեհաճել նրան տեղեկացնել: Պետական պաշտոնյայի, մարդու, քաղաքացու նկատմամբ նման վերաբերմունքը խոսում է միայն այն մասին, որ մարդը մեզանում ոչինչ է՝ տաշեղ, փոշի, որին հանգամանքների բեբումով կարող են դեն շպրտել՝ որպես օգտագործված իր, և անգամ հարկ չհամարել զգուշացնել այդ մասին»: