|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վերջին երկու ամիսներին քաղաքական դաշտում տեղի են ունենում զարգացումներ, որոնք առաջին հայացքից 9 բալանոց երկրաշարժի տպավորություն են թողնում:
ԲՀԿ-ին «կոտրել-չկոտրելու», կոալիցիոն հուշագրի ստորագրման, ՀԱԿ-ի հակասական հանրահավաքների, Ազատության հրապարակը «գերությունից ազատագրելու», ՀԱԿ-իշխանության գործարքների շուրջ առաջացած աղմուկը, «Ժառանգություն» կուսակցության հանկարծակի ակտիվացումը, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը այնպիսի տպավորություն են ստեղծել, թե այս երկրի ամենահրատապ ու կարեւորագույն խնդիրները քաղաքական դաշտում են:
Ամբողջ հասարակությունը տարված հետևում է կիսաքաղաքական, կիսաբամբասանքային մեկնաբանություններով համեմված զարգացումներին: Այսպես սահուն, հանրության համար աննկատ, այս համընդհանուր աժիոտաժի ընթացքում, ուշադրությունից դուրս մղվեց ամենակարեւորը` ժողովրդի ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որի շուրջ առկա հասարակական դժգոհության հիմքի վրա էլ, ի դեպ, սկսվել էր այս համատարած քաղաքական թամաշան:
Հասարակությունը` որպես գործոն, հերթական անգամ խաղից դուրս մղվեց, իսկ քաղաքական ուժերը, որոնք պետք է ներկայացնեին այդ հասարակության տարբեր շերտերի շահերը, քաղաքական գործընթացը կրկին վերածեցին ինքնանպատակ, միայն իրենց հասկանալի ու իրենց շահերին ծառայեցվող խաղի: