կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 13:08
Իրավական

Ժամը քանիսի՞ն են Պերմյակովին ձերբակալել

Ժամը քանիսի՞ն են Պերմյակովին  ձերբակալել

«Տեղի ունեցած ողբերգությունը բոլորիս է ցնցել և բոլորս հավասարապես հոգու խռովք ունենք, սակայն, անկախ նրանից, որ մենք ունենք զգացական մոտեցումներ, ես` որպես գլխավոր դատախազ, չեմ կարող իմ որոշումները կայացնել և իմ պաշտոնական լիազորություններն իրականացնել զգացմունքային հարթության հիման վրա»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` հավելելով, որ ինքը պարտավոր է իր գործողությունները կազմակերպել ՀՀ օրենսդրության և հարցը կարգավորման ենթարկող միջազգային բոլոր սկզբունքների հիման վրա:

 

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատախազից հետաքրքրվեց, թե ժամը քանիսի՞ն են տեղեկացրել Պերմյակովի` զորամասը լքելու մասին, քանիսի՞ն են իրազեկվել այդ մասին, ժամը քանիսի՞ն է իրականացվել ձերբակալությունը և կոնկրետ ո՞ւմ կողմից:

 

«Հանցագործության կատարման ժամի, տեղի, հայտնաբերման հետ կապված բոլոր հարցերը դեռևս քննարկվում են: Մենք այդ բոլոր հարցերի պատասխաններն ունենք քրեական գործում, և այն հանգամանքը, թե ով նկատեց զորամասը լքելու մասը, նույնպես կարգավորված է: Ես կարող եմ հիմա բոլոր ժամանակային դրույթները ներկայացնել, սակայն չեմ կարծում, որ դա նպատակահարմար է: Ես չեմ կարող դրանք բարձրաձայն ասել, քանի դեռ դրանք ստուգման փուլում են»,- ասաց դատախազը:

 

Անդրադառնալով Պերմյակովի և Ավետիսյանների ընտանիքի հնարավոր կապին` նա նշեց, որ այդ հարցը քննարկման առարկա դարձրել են: