կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 16:01
Աշխարհ

Թրամփի կինը ցանկանում է թարմացնել Սպիտակ տան դիմաց գտնվող Վարդերի այգին

Թրամփի կինը ցանկանում է թարմացնել Սպիտակ տան դիմաց գտնվող Վարդերի այգին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է Սպիտակ տան դիմաց գտնվող Վարդերի այգին թարմացնելու ցանկության մասին. այս մասին նշվում է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ 

Նշվում է՝ վարդերի այգին կփոխի իր տեսքը. մասնավորապես, այն կնմանվի է 1962-ի իր նախնական տեսքին, որի հեղինակը Ռեյչել Մելոնն էր։ Աշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը և կիրականացվեն ԱՄՆ լանդշաֆտային դիզայնի առաջատար երկու ընկերությունների՝ Perry Guillot-ի և Oehme, van Sweden & Associates-ի հետ համատեղ։

Այս առնչությամբ Սպիտակ տանը հայտարարել են. «Այս պատմական պարտեզի վերականգնումը երկար սպասված նախագիծ է, որը նպատակ ունի բարելավելու Սպիտակ տան ամենանշանավոր տարածքներից մեկը»։

Բացի այդ՝ ԱՄՆ նախագահի կինը նշել է՝ Սպիտակ տան պատմության և գեղեցկության պահպանումը ամերիկյան իդեալների հանդեպ նվիրվածության վկայությունն է։