|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել, մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50 պլյուս տարիքի են եղել, շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել՝ ՔՊ- ական տարածքային կառույցներից:
Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին, մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել են նրա հեղինակած երգի տակ՝ պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան: Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժժացել:
Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարագի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով՝ դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը: Մինչ ռեստորան մտնելն էլ մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել: Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել, գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել»: