|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. երբ խոսում են արվեստի մասին, չեն կարող չխոսել ռաբիսի մասին, ռաբիսի դիրքերը միայն ամրապնդվում են, ինչի հետեւանքը ռաբիսի ներթափանցումն է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երաժիշտ Վահան Արծրունին: «Մենք արդեն հասել ենք այն բանին, որ հարսանիքներում երգող երգիչները պետական կոչումներ են ստանում: Կարծում եմ` իրավիճակն արդեն անհույս է»,- ասել է նա:
Երաժիշտը նշել է, որ այլ ուղղությունների երգիչները դժվարությամբ են գտնում հանդիսատեսի սրտի ճանապարհը: Նա կարծում է, որ այդ հարցում ԶԼՄ-ներն էլ իրենց բացասական դերն ունեն. «Տպավորություն է ստեղծվում, որ նրանք աշխատում են բացառապես այն բանի համար, որ այս կամ այն ռաբիս կատարողը բարելավի իր վարկանիշը եւ ավելի մեծ հոնորար պահանջի հարսանիքի կամ կնունքի ժամանակ»:
Իսկ կոմպոզիտոր Արամ Սաթյանի կարծիքով` մեր երկրում ռաբիս երաժշտություն երեւույթը ոչ միայն պահանջարկի, այլեւ թելադրանքի արդյունք է։ «Բոլոր հեռուստաալիքների երաժշտական հաղորդումները պետք է համապատասխան կրթություն ստացած պրոֆեսիոնալ խմբագիրներ ունենան: Պետք չէ մոռանալ, որ հեռուստաալիքները, ռադիոները նաեւ կրթական գործոն են պարունակում», - ասել է կոմպոզիտորը։