Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ, ինչպես որոշ ՀՀԿ-ականներ, չեն շտապում մտնել աշխատանքային ռեժիմի մեջ, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է քաղաքական այնպիսի հարցի մասին խոսելուն, ինչպիսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանելու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Վահե Հովհաննիսյանը, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Աբրահամ Մանուկյանը ուղղակի չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին լսելուն պես ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը նշեց. «Թող իմ կարծիքն ինձ մնա: Չեմ ուզում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ասածները»:
Մյուս ԲՀԿ-ականներն էլ, չնայած զանգահարել էինք կեսօրին, դեռ քնած էին: ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն (Յուվեցի Կարո), օրինակ, ասաց. «Ես ոչ մի բանի մասին տեղյակ չեմ, ես ոչ մի բան չգիտեմ, ես նոր եմ քնից զարթնել»: Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո) հայտարարեց. «Ես քնած եմ, ամսի 15-ից հետո կզանգեք»: Իսկ ԲՀԿ-ական Արա Արմայանը կատակեց. «Բա ես Ձեզ կներե՞մ, որ ինձ քնից հանեցիք: Քնած եմ, ամսի 10-ից հետո կզանգեք»: