|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գոիտիերեշին, զգուշացնելով, որ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ Վենեսուելա ուղարկված վառելանյութ տեղափոխող լցանավերի նկատմամբ սպառնալիքների դեպքում։
«Իրանի ԱԳՆ ղեկավարը նամակում անօրինական, սադրիչ և ծովահենություն է համարել ԱՄՆ սպառնալիքները, հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար։ Զարիֆը նաև հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պատասխանատվություն է կրում ցանկացած անօրինական գործողությունների համար՝ ընգծելով, որ Իրանն ունի իրավունք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել այդ սպառնալիքների դեմ», - նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի այդ, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպանը, ով ներկայացնում է նաև ԱՄՆ-ի շահերը Թեհրանում։ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչին խնդրել է Վաշինգտոնին փոխանցել իրանական իշխանությունների նախազգուշացումները։
Հիշեցնենք, որ Իրանը վառելանյութ տեղափոխող 5 լցանավ է ուղարկել վառելիքային ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելա, որին զուգահեռ ԱՄՆ ռազմածովային ուժերը մի քանի ռազմանավ էին տեղակայել Կարիբյան ծովում։