Միասին կարող ենք
կարևոր
3847 դիտում, 10 ամիս առաջ - 2025-05-05 11:13
Աշխարհ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվաընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվաընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Մայիսի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք, այդ թվում 17-ը՝ Բրյանսկի, 5-ը՝ Կալուգայի, 4-ը՝ Մոսկվայի մարզերի օդային տարածքներում», - ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։