|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ցուրտ եղանակը և տեղումները հունվարի 13-ի առավոտյան հանգեցրել են աշխատանքի դադարեցման եվրոպական երեք խոշոր օդանավակայաններում։ Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։
Մասնավորապես, Վիեննայում սառցապատվել են թռիչքավայրէջքային գոտիները, որոնք դեռ չի հաջողվել մաքրել։ Մի շարք ավիաչվերթներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։
Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ Սառցային անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանն անցել է սահմանափակ ռեժիմով աշխատանքի։