|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կապանի օդանավակայանը չորս ամսով կկանգնի` դադարեցվում են Կապան-Երեւան թռիչքները: Պաշտոնապես մեկնաբանում են, որ օդանավը կանգնեցնում են տեխնիկական վերազինման, վեցամսյա շահագործումից հետո դա պարտադիր պահանջ է, իսկ երկրորդ՝ փոխարինող օդանավ չկա:
Սա կասկածների տեղիք է տվել, ոմանք կարծում են՝ գուցե սա Ալիեւի հերթական պահանջն է, որ Փաշինյանը խոնարհաբար կատարում է, բայց ԶՊՄԿ-ից, որին պատկանում է ինքնաթիռը մեզ վստահեցրին, որ այս ամենը որևէ կապ չունի ադրբեջանական պահանջի հետ, նշեցին, որ սա հերթական վերազինումն է, որը պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ տեղի է ունենում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Երեւան-Կապան թռիչքը կատարվել է երկու տարի առաջ` 2023-ի օգոստոսի 21-ին։