|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են նոյմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մասնակցելու ենք որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք։ Ելույթներ չենք ունենալու»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Վանեցյանն ասաց, թե տեղյակ չէ այդ մասին։