Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցին: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ելք» դաշինքի տարածած նյութերն այն մասին, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերում ընտրակաշառքի ու հավաքագրման մեխանիզմ է գործի դրվում, Էդուարդ Շարմազանովը, ով նաև Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, ասաց, որ շտաբը երեկ գիշերը արդեն համապատասխան հաղորդագրություն է տարածել, և որ այդ նյութերը կեղծ են, քանի որ ընտրակաշառքի վերաբերյալ որևէ ապացույց չկա:
«Բոլոր մեղադրանքները մերկապարանոց են, սուտ են, կեղծ են: Մենք նման ցուցակների, գրառումների հետ կապ չունենք»,- ասաց Շարմազանովը` հորդորելով Տարոն Մարգարյանի մրցակիցներին, խախտումներ նկատելու դեպքում դիմել իրավապահներին: