|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սյունիքի մարզի Սիսիանի սահմանային հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել կան վիրավորներ: Լուրը ճշտելու նպատակով Yerkir.am-ը կապ հաստատեց Սիսիանի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանի հետ:
«Թե ինչ կրակոցների մասին է խոսքը չեմ կարող ասել: Նշեմ, որ արդեն 2-3 օր է ինչ համայնքապետարանի տղամարդ աշխատակիցները, ավագանու անդամները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ կամավորագրվել և դիրքեր են բարձրացել»,- ասաց Սիմոնյանը:
Սիսիանում խուճապ չէ, բայց տագնապ կա. փոխանցեցին Yerkir.am-ին:
Նշենք, որ Սիսիանի շրջանը Նախիջևանի հետ ունի 51 կմ երկարության սահման, իսկ նոյեմբերի 10-ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո սահմանակից դարձավ նաև նույն հայտարարությամբ և առանց կրակոցի թշնամուն հանձնված Քարվաճառի շրջանին: