|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Միքայել Սրբազանի ամոթալի դատավարությունն ու ապօրինի դատավճիռն ինձ հիշեցրեց պատմական այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են անցել քաղաքական հետապնդումների միջով` Չարենց, Բակունց, Տերյան, Դրո, Աբեղյան, Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան և այլ շատ և շատ մեծեր:
Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն: Հիմա հասկանում եմ, որ ժամանակակիցն եմ նրանց թոռների, որոնց աշխատանքի բերմամբ հաճախ տեսնում եմ քննչականներում ու դատարաններում: Եժովների գենը շարունակվում է:
Հ.Գ. Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է»: