| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով` կորուստներից բացի, ապրիլը տվեց նաև միաբանում, և դա` միաբանված լինելը, հաղթանակների շարքում պետք է տեսնել: Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Հարցին` հնարավո՞ր է ոստիկանական համակարգում կրճատումներ լինեն, պատասխանեց. «Կառավարությունն այդ հարցում կապ չունի: Մենք բարեփոխումների ծրագիրն իրականացնում ենք էտապներով: Դա անընդհատ պրոցես է. կենտրոնական ապարատից, ավելի պասիվ ծառայություններից տեղափոխություններ ենք կատարում»:
Ոստիկանապետը ցանկացավ ճշտել «կրճատումներ» հասկացությունը: Ըստ նրա` կրճատում են տեղից տեղ տեղափոխվելու հաշվին, կրճատվում են բյուրոկրատական ապարատի հաստիքները:
Դիտարկմանը, թե ԱԺ-ում քննարկվող բյուջեի կատարողականի ժամանակ որոշ պատգամավորները դժգոհել են, որ ոստիկանների հստակ թիվը չի նշվում, և տպավորություն է, որ ապրում ենք ոստիկանական երկրում, Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Ոստիկանների թիվը գաղտնի պահելը ոստիկանապետից կախված չէ, դա օրենքով է սահմանված, այն օրենքով, որն ընդունել են հենց պատգամավորները: Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու, վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»:
Անդրադառնալով լրագրող Սիրանույշ Պապյանի դատական հայցին` ընդդեմ իրեն, ոստիկանապետը նշեց, որ դա նրա իրավունքն է, ինքը որևէ մեկին չի վիրավորել, պարզապես ընկալման խնդիր կա: