Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ZALA 421-16E5G տիպի՝ աշխարհում առաջին թեթև հիբրիդային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ունի էլեկտրական և ներքին այրման շարժիչներ, մշակվել է ռուսական ZALA Aero ընկերության կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին նոր անօդաչու ինքնաթիռի շնորհանդեսի ժամանակ հայտնել է ZALA Aero-ի հատուկ նախագծերի ղեկավար Նիկիտա Խամիտովը:
«Մենք աշխարհում առաջինն ենք այս դասի անօդաչու թռչող սարքերով, որ համատեղում են ներքին այրման շարժիչը և էլեկտրական շարժիչը: Թռիչքի ընթացքում ներքին այրման շարժիչը հիմնական մղիչ շարժիչը չէ, այլ սնուցում է գեներատորը և բուֆերային մարտկոցը, ներառյալ՝ էլեկտրական շարժիչը»,- տեղեկացրել է Խամիտովը:
Նրա խոսքով՝ հիբրիդային շարժիչի կիրառումը զգալիորեն մեծացնում է սարքի թռիչքի տևողությունը: «Այս սխեմայի շնորհիվ մենք ստացել ենք ավելի քան 16 ժամ թռիչքաժամանակ, նաև՝ հնարավորություն ամբողջությամբ լուռ ռեժիմով աշխատելու օբյեկտի վրա»,- ընդգծել է Խամիտովը։
Նրա խոսքով ՝ ԱԹՍ-ի սերիական արտադրությունն արդեն սկսվել է: «Արդեն կա պատվիրատու: Սերիական արտադրությունն արդեն սկսվել է», - հայտնել է Խամիտովը`ավելացնելով, որ ZALA Aero-ի արտադրական հզորությունը հնարավորություն է տալիս տարեկան արտադրելու, ընդհանուր առմամբ, մինչև 300 տարբեր անօդաչու թռչող սարքեր: