Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական պետական TRT հեռուստաալիքը, ակտիվորեն նպաստելով Իրանի հյուսիսարևմտյան նահանգների անջատմանը և դրանք որպես թուրքական տարածքներ ներկայացնելուն, անցել է հարավարևմտյան շրջանների անջատումը քարոզելուն, որտեղ ապրում է հիմնականում արաբ բնակչություն:
Հիշեցնենք, որ Բաքվում օրեր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել էր «Արաս–Արաս» (Արաքս) բանաստեղծությունը, որում նշվում է, որ Ադրբեջաններն անջատվել են Արաքս գետով՝ նկատի ունենալովր իրական իրանական Ադրբեջան–Ատրպատականը և ներկայիս՝ Ադրբեջան կոչվող պետությունը։
Հեռուստաալիքի ինստագրամյան էջում հրապարակված քարտեզում Իրանի արևմտյան շրջանն անվանվել է Ալ- Ահվազ, որը Խուզեստան նահանգի վարչական կենտրոնի անունն է, և որտեղ բնակվում են արաբական անջատողական տարրեր:
Նշենք, որ Խուզեստանը արաբական բնակչություն ունեցող շրջան է Իրանում։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում այն եղել է անգլիական պրոտեկտորատի տակ, սակայն հետո անցել է Իրանին։ Արևմուտքը բազմիցս փորձել է Իրանին ճնշելու նպատակով այդ շրջանի արաբ բնակչության մոտ առաջացնել անջատողական տրամադրություններ։