Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով արտահերթ նիստի օրակարգի հետ կապված քաղաքական իրավիճակի մասին, նշեց, որ խորհրդարանում այսօր հինգ քաղաքական ուժերը հստակ արտահայտել են իրենց կարծիքը, որ չի կարելի շատ կարևոր օրենքները «ոտքի վրա» ընդունել, առավել ևս, որ կանոնակարգ օրենքի պահանջն է քվեարկությունից առաջ կազմակերպել քննարկումներ:
«Ստացվում է, որ առանց քննարկումների օրենքներ են բերվում ԱԺ` այն դարձնելով դակիչ մարմին, ինչն անընդունելի է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա չի ընդունում որ ՀՀԿ-ն տապալվել է այսօրվա քվեարկության ժամանակ, սակայն ընունում է, որ կար ճգնաժամ, բայց դա էլ, ըստ Ռուբեն Հակոբյանի, նրանց եփած ճաշն է: «Ես չգիտեմ, թե ստեղծված իրավիճակը ինչ շարունակություն կունենա, բայց այսպես շարունակել հնարավոր չէ»,- ասաց պատգամավորը: