կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 09:10
Հասարակություն

ԱԱԾ-ի ախտահանումը թանկ արժե. ՛՛Ժողովուրդ՛՛

ԱԱԾ-ի ախտահանումը թանկ արժե. ՛՛Ժողովուրդ՛՛

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա ընթացքում բավական ուշագրավ ծախսեր է արել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա ընթացքում ավելի քան 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար, խոսքը մասնավորապես կրծողների՝ մկների ու առնետների դեմ պայքարի մասին է: Բայց առավել ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն մոտ 7 մլն դրամը տրամադրել է մեկ անգամվա ախտահանման համար, հետո ևս 680 հազար հատկացվել է արդեն ապրիլին: 


Բացի այդ, ավելի քան 8 մլն դրամ էլ ԱԱԾ-ն փոխանցել է «Գրին լադ» ընկերությանը՝ աղբահանման ու աղբահեռացման աշխատանքների համար: Ընդ որում, խոսքը ոչ թե շինարարական, այլ կենցաղային աղբի մասին է: