|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական կառավարությունը ամերիկյան ExxonMobil-ի հետ քննարկում է տարեկան 10 տարվա ընթացքում 2,5 մլն տոննա հեղուկ բնական գազի մատակարարումը: Այս մասին FT-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Նա պարզաբանել է՝ Թուրքիան կապույտ վառելիքի մատակարրներ է փնտրում, քանի որ հաջորդ տարի ավարտվում է ՌԴ-ի հետ երկարաժամկետ պայմանագիրը, իսկ մեկ տարի անց՝ Իրանի հետ: Ըստ էության, թուրք պաշտոնյան չի բացառել, որ Մոսկվան և Թեհրանը կշարունակեն մատակարարումները, ինչպես և Բաքուն, բայց ասել է, որ Թուրքիան կարող է գազ գնել ցանկացածից, այլ կլինի այնտեղ, որտեղ գազն ավելի էժան է։
Argus գործակալությունը հաշվարկել է, որ 2,5 միլիոն տոննա հեղուկացված մեթանի մատակարարման 10-ամյա պայմանագրի գումարը կարող է կազմել 1,1 միլիարդ դոլար: FT-ի գնահատմամբ՝ այդ մատակարարումները կփակեն Թուրքիայի կողմից գազի տարեկան սպառման 7 տոկոսը։ Թերթը նաև հստակեցնում է՝ այժմ Թուրքիան իր գազի 40 տոկոսը ստանում է գազատարներով Ռուսաստանից։